Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Փյունիկն», այնուամենայնիվ, հաղթեց

«Փյունիկն», այնուամենայնիվ, հաղթեց
13.07.2012 | 01:03

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկը» կարողացավ առավելության հասնել Չերնոգորիայի «Զետայի» նկատմամբ` հանդիպումը շահելով 2:1 հաշվով: Հատկանշական է, որ մեր թիմը կամային հաղթանակ է տարել: Առաջին խաղակեսի տասնիններորդ րոպեին Թաթոյանը կարողացել է վերականգնել հանդիպման հավասարակշռությունը, իսկ խաղավարտից երկու րոպե առաջ երևանցիներն անցել են նաև առաջ: Հաղթական գոլի հեղինակը Պողոսյանն է: Ինչ խոսք, ցավալի է, որ երկու հանդիպման արդյունքով «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից, բայց որ սեփական հարկի տակ 3:0 հաշվով կրած պարտությունից հետո կարողացավ ատամ ցույց տալ՝ արդեն իսկ լավ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ